Рубрика: Հայոց լեզու 10 2023

Վանո Սիրադեղյան 02․11․2023

ԱՐԱԾԵՔ ՁԵՐ ԽՈՏԸ

Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։ Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։ Անկաշկանդ որոճացե՛ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք։ Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւս՝ ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։ Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի։ Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։ Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։ Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին։ Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչեւ տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես։

1․ Ինչ ես կարծում, ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հիմնավորիր պատասխանդ։

Իմ կարծիքով նա դիմում է անորակ և տգետ քաղաքական գործիչներին և այս էսսեի շնորհիվ հայտնում իր վրդովմունքը։

2. Մեկնաբանիր «Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ․․․» նախադասությունը։

Այս տողերում նա դիմում է այն տգետ քաղաքական գործիչներին, ովքեր ուտելուց բացի ուրիշ ոչինչի ընդունակ չեն։

3. Ո՞ր տողերում է երևում, որ նրանք, ում դիմում է հեղինակը, իրենց մտածողությամբ սահմանափակ են։

Հետևեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։

4. Վանո Սիրադեղյանն այս էսսեում փորձում է պաշտպանել հայոց լեզուն, բայց ինքն օգտագործում է ժարգոնային, բարբառային եւ օտար լեզվի բառեր։ Մեկնաբանիր հեղինակի այս վարքը։

Կարծում եմ, որ մարդ չի կարող իր զայրույթն արտահայտել գրական բառերով։ Եթե այս ամենը գրված լիներ գրական, ապա մենք հաստատ չէինք հասկանա Վանո Սիրադեղյանի գրածի իմաստի խորությունը։

5. Պատասխաններիդ հիման վրա էսսե գրիր Վանո սիրադեղյանի այս Էսսեի շուրջ։

Իմ կարծիքով այս էսսեի ամբողջ միտքը Վանո Սիրադեղյանի ներքին զայրույթն էր իշխանության հանդեպ։ Նա իշխանությանը հարիր բառերով  է քննադատում։ Թեկուզ և կոպիտ, բայց շատ ճիշտ և տեղին։

Автор:

Բարի գալուստ Նարե Հակոբյան Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 9.4 դասարանում: Այս բլոգում դուք կարող եք գտնել շատ հետաքրքիր գրառումներ: Հուսով եմ ձեզ դուր կգա:

Оставьте комментарий